Ինչ թաքնված ուղերձ էր պարունակում Մեծ Բրիտանիայի թագուհու տոնական շնորհավորանքը. Daily Express
Թագավորական ընտանիքի հարցերով բրիտանացի փորձագետ Ռիչարդ Ֆիտցուիլյամսը պատմել է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի «գաղտնի» ուղերձի մասին, որը նա նկատել է Սուրբ Ծննդի տոնի առթիվ թագուհու շնորհավորական ուղերձի հեռարձակման ժամանակ:
Ինչպես գրում է Daily Express-ը, փորձագետն ուշադրություն է հրավիրել թագուհու սեղանին դրված լուսանկարի վրա, որում պատկերված են նա և իր ամուսին Ֆիլիպը՝ նորածին արքայազն Չարլզի հետ:
1949 թվականին արված լուսանկարով, ըստ փորձագետի, թագուհին ցանկացել է կոչ անել բոլորին գալ ազգային միասնության, ինչը շատ կարևոր է հատկապես մեր օրերում, երբ երկիրն ու աշխարհը վերապրում են ոչ կայուն ու անկանխատեսելի ժամանակներ:
Բացի այդ, ըստ Ֆիտցուիլյամսի, իր երիտասարդ տարիները պատկերող նկարով թագուհին ակնարկում է իր երկարակեցության մասին:










