Մարգարիտա Սիմոնյանը գլխավորել է ամենից շատ մեջբերվող ռուսաստանցի լրագրողների ցանկը
Լրատվամիջոցների շրջանում ուսումնասիրություններ իրականացնող ռուսական Медиалогия ընկերությունը ներկայացրել է ամենից շատ մեջբերվող ռուսաստանցի լրագրողների 2018-ի վարկանշային ցանկը:
Ինչպես հաղորդում է Russia Today-ը, վարկանշային ցուցակը գլխավորել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը: Նրա ամենից շատ մեջբերվող արտահայտությունները հատվածներն են ՌԴ հետախուզության նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ Լոնդոնի կողմից կասկածվող Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի հետ հարցազրույցից:
Բացի այդ, հեռուստաալիքի գլխավոր խմբագրի մեջբերվող խոսքերից էր բողոքի ցույցի դուրս գալու կոչը՝ ի պաշտպանություն РИА Новости Украина-ի ղեկավար Կիրիլ Վիշինսկու, որի ձերբակալությունը Սիմոնյանն անվանել է Կիևի վրեժը Ղրիմի կամրջի համար:
Վարկանշային ցանկում երկրորդ տեղը զբաղեցրել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը: Ամենից շատ մեջբերվող լրագրողների առաջատար եռյակը եզրափակել է մարզական մեկնաբան Դմիտրի Գուբերնիևը:










