Համացանցում է հայտնվել Սիրիայում իսրայելական օդուժի հրթիռների խոցման տեսանյութը

11:42 • 26.12.18

Համացանցում է հայտնվել Դամասկոսի երկնքում Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից իսրայելական օդուժին պատկանող հրթիռների խոցումը:

Տեսանյութի հեղինակ Բաբաք Թաղվայը Twitter-ում նշել է, որ գործողությունը սիրիացի զինվորականներն իրականացրել են ռուսական «Պանցիր-Ս2» («Панцирь-С2») համալիրների միջոցով:

Հիշեցնենք, որ նախօրեին իսրայելական օդուժի իրականացրած հրթիռային հարձակման հետևանքով երեք սիրիացի զինվորական է տուժել: Իսրայելական կողմի հարձակումն այս անգամ աննախադեպ երկարատև է եղել՝ տևելով ավելի քան 1,5 ժամ: