Պեկինում համալսարանի լաբորատորիայում քիմիական փորձարկման ժամանակ պայթյունի հետևանքով 3 ուսանող է մահացել

14:14 • 26.12.18

Պեկինի տրանսպորտի համալսարանի լաբորատորիայում քիմիական փորձարկման ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 ուսանող է մահացել, հայտնում է ՌԻԱ նովոստի գործակալությունը՝ Պեկինի հրշեջ վարչությանը հղումով:


Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ լաբորատորիայում գտնվող ուսանողները կեղտաջրերի մաքրման փորձեր են իրականացնելիս եղել:


Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պարզում է կատարվածի հանգամանքները: