ԱՄՆ-ում թեթևշարժիչային ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա, կա զոհ (տեսանյութ)

09:56 • 26.12.18

ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգում թեթևշարժիչային ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա, գրանցվել է մեկ զոհ, տեղեկացնում է CNN հեռուստաալիքը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Սու Ֆոլս քաղաքում: Ինքնաթիռի կործանման հետևանքով վնասվել է թաղամասի 4 տուն, որոնցից 2-ը՝ լրջորեն:

Միջադեպի ականատեսներից Ջո Հարիսը լրատվամիջոցին պատմել է, որ իրենք ծնողների հետ Սուրբ Ծնունդը նշելիս հանկարծակի պայթյունի ձայն են լսել ու շտապ դուրս վազել:

Պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները:

Տեսնայութը կարող եք դիտել այստեղ: