Վարդենիս, Ձորագետ, Վարդանաշեն համայնքներում տեղի կունենա համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն

13:03 • 27.12.18

Այսօր ժամանակավոր, համաձայնության հերթական նիստին կառավարության հերթական նիստին որոշում կայացվեց Լոռու մարզի Ձորագետի համայնքի ղեկավարի, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքի ղեկավարի, Արմավիրի մարզի Վարդանաշենի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին որոշման նախագիծը:

Այսպիսով, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Հարությունյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Արամ Հարությունյանը 2018 թվականի դեկտեմբերի 2-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի  համաձայն՝ 2018 թվականի դեկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի որոշմամբ սահմանված մոտակա օրն է 2019 թվականի փետրվարի 17-ը: Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է այդ օրը:

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ձորագետ համայնքի ղեկավար Լյովա Գրիգորյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Լյովա Գրիգորյանը 2018 թվականի նոյեմբերի 13-ին մահացել է:

Ձորագետ համայնքի ղեկավար արտահերթ ընտրության օրը ևս նշանակվել է 2019 թվականի փետրվարի 17-ը: 

Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2017 թվականի փետրվարի 12-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Արթուր Մանուկյանը 2018 թվականի նոյեմբերի 19-ին հրաժարականի դիմում է ներկայացրել

Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար ևս առաջարկվել է այդ օրը՝ 2019 թվականի փետրվարի 17-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարությունը ևս որոշել էր արտահերթ ընտրություններ անցկացնել որոշ համայնքներում: