Գերմանիայում սուրբծննդյան նվերից դժգոհ երեխան ոստիկանություն է զանգահարել
Գերմանիայի Ցետել քաղաքի 9-ամյա բնակիչը, դժգոհ մնալով իր սուրբծննդյան նվերից, ոստիկանություն է զանգահարել, հաղորդում է NDR հեռուստաալիքը՝ իրավապահ մարմիններին հղումով:
Նշվում է, որ կանչից հետո ոստիկանները ժամանել են տուն, որտեղ նրանց սպասել է բարկացած երեխան: Նրանք համեմատել են երեխայի խնդրած նվերների ցուցակը տոնածառի տակ գտնվող նվերների հետ, սակայն ոչ մի համընկնում չեն հայտնաբերել:
Ոստիկաններին ի վերջո հաջողվել է հարթել տղայի և ընտանիքի միջև ծագած վեճը՝ բացատրելով երեխային, որ Սանտա Կլաուսը, արդեն տարեց լինելով, հավանաբար խառնել է նվերները:










