Աթենքում պայթյուն է որոտացել եկեղեցու մոտ

12:04 • 27.12.18

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում պայթյուն է որոտացել Սուրբ Դիոնիսիոս եկեղեցու մոտ, միջադեպը տեղի է ունեցել քաղաքի Կոլոնակի թաղամասում, հաղորդում է Sputnik-ի հունական ծառայությունը:

Հայտնի է, որ գլխի ու ձեռքերի վնասվածք է ստացել ոստիկանը, որը մոտեցել է պայթուցիկին: Նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ:

Ըստ մեկ այլ աղբյուրի՝ վնասվածքներ է ստացել նաև եկեղեցու պահակը: Նա նկատել է կասկածելի իրն ու ոստիկանություն կանչել: Հենց ոստիկանը փորձել է մոտենալ իրին՝ պայթուցիկը գործի է դրվել: Այն եղել է մետաղական արկղիկի մեջ, նախազգուշացնող զանգեր պայթյունից առաջ չեն եղել:

Հայտնի է, որ տարածքը շրջափակվել է: Ականատեսների պնդմամբ՝ պայթյունի հետևանքով գետնի տակ են անցել փողոցում կայանված մոտոցիկլետները, օդում են հայտնվել աղբարկղերը: