Ավտովթար Երևանի Իսակովի պողոտայում. կան տուժածներ

01:00 • 27.12.18

Դեկտեմբերի 26-ին, ժամը 23:30-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի մանրամասների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ: