Մեքսիկայում անհայտ անձինք կրակ են բացել Սուրբ ծննդյան տոնի մասնակիցների ուղղությամբ. զոհվել է 5 մարդ

01:59 • 27.12.18

Մեքսիկայի արևմուտքում գտնվող Գերրերո նահանգի Ակապուլկո քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել բնակելի շենքերից մեկի ուղղությամբ, ինչի հետևանքով 5 մարդ է զոհվել, այդ թվում` 8-ամսյա երեխա: Այդ մասին հաղորդում է «El Universal» թերթը:

Ոստիկանության տվյալներով` անհայտ անձինք տաքսիով մոտեցել են բնակելի շենքին, որտեղ տոնում էին Սուրբ Ծնունդը, և կրակել շենքում գտնվող մարդկանց ուղղությամբ: Չորս հոգի տեղում մահացել է, 8 ամսական երեխան, ավելի ուշ, ստացած վնասվածքներիրց մահացել է հիվանդանոցում: Հանցագործները փախել են դեպքի վայրից:

2017-ին Ակապուլկոն աշխարհի ամենավտանգավոր քաղաքների վարկանային աղյուսակում զբաղեցրել է երրորդ տեղը: Ըստ հաշվարկների`100 հազար բնակչի հաշվով արձանագրվել է 106 սպանության դեպք: