Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է 48 չվերթ

02:26 • 27.12.18

Մոսկվայի օդանավակայաններում եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգվել և չեղարկվել է 48 չվերթ: Այդ մասին վկայում են Yandex.Rescription ծառայության տվյալները:

Դեկտեմբերի 27-ին Մոսկվայի ժամանակով 00.01-ի դրությամբ` Դոմոդեդովոյում չեղյալ է հայտարարվել 9, հետաձգվել է 8 չվերթ: Շերեմետևոյում 23 չվերթ է հետաձգվել, Վնուկովոյում 7 չվերթ հետաձգվել է, մեկը` չեղարկվել:

Դեկտեմբերի 26-ին Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել և հետաձգվել է ավելի քան 50 չվերթ: