Մոսկվայում իրավապահներն օրական 25 000 «էքստազի» արտադրող թաքնված լաբորատորիա են հայտնաբերել

12:51 • 27.12.18

ՌԴ Մոսկվայի մարզում իրավապահները հայտնաբերել են լաբորատորիա, որտեղ մեծ քանակությամբ թմրանյութեր են արտադրվել, այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով ՌԴ ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկին:

Լաբորատորիան հայտնաբերվել է սեփական տանը, որտեղ օրական շուրջ 25 000 հատ «էքստազի» դեղահաբ է արտադրվել:

Ոստիկանները ներսում գտել են 30 կգ փոշիանման նյութ, 15 կգ թմրամիջոցներ, հեղուկով լցված տարաներ, կշեռք և դեղահաբ արտադրելու համար նախատեսված սարքավորումներ:

ՆԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ վաճառքի համար դեղահաբերը տեղափոխվել են երկրի այլ շրջաններ՝ ինքնաթիռների ու գնացքների միջոցով: