Հայտնի «Արծիվ ու գիր. վերաբեռնում» հեռուստահաղորդման հաղորդավարուհին արցունքն աչքերին հայտնել է նախագծի ավարտի մասին (տեսանյութ)
Հայտնի «Արծիվ ու գիր. վերաբեռնում» («Орел и Решка: Перезагрузка») հեռուստահաղորդման հաղորդավարուհի Անաստասիա Իվլեևան Instagram-ի իր էջում տեսահաղորդագրություն է հրապարակել, որում իր գործընկերոջ՝ Եվսեյ Կովալյովի հետ շնորհակալություն է հայտնել հեռուստադիտողներին ու հայտնել նախագծի փակման մասին:
«Ավարտվեց երկու տարի տևած ճամփորդությունը: Շնորհակալ եմ: Ես ձեզ անչափ սիրում եմ: Հիմա ինձ մոտ իսկական շոկ է, որից սիրտս կտոր-կտոր է լինում»,- գրել է Իվլեևան տեսահաղորդագրությանը կից:
Ուկրաինական «Արծիվ ու գիր»-ը ճամփորդությունների մասին հեռուստահաղորդում է, որը հեռարձակվում է 2011թ.-ից: 2017 թվականից հեռարձակվել է «Արծիվ ու գիր. վերաբեռնում» նախագիծը՝ «Պյատնիցա» («Пятница») հեռուստաալիքով: Հաղորդման համաձայն՝ երկու հաղորդավարներ ամեն հանգստյան օրերին որևէ երկիր են այցելում: Նրանցից մեկը պետք է տվյալ երկրում երկու օր գոյատևի 100 դոլարով, մինչդեռ մյուսը կարող է ծախսել անսահմանափակ գումար, որը պահվում է բանկային «ոսկե» քարտում։ Պարզելու համար, թե ով է լինելու «ոսկե» քարտով և ով է իր տրամադրության տակ ունենալու $100, նրանք մետաղադրամ են նետում, և ամեն բան որոշում է «գիրը կամ արծիվը»:
View this post on Instagram










