Սիցիլիայում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքները՝ ֆոտոշարքով
Իտալիայի Սիցիլիա կղզու Էթնա ակտիվ հրաբխի ժայթքումից առաջացած 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժն ավերածությունների պատճառ է դարձել, գրում է Corriere օրաթերթը՝ ներկայացնելով համապատասխան ֆոտոշարք:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 28-ի: Ընդհանուր առմամբ տարհանվել է 320 մարդ, որոնց մարզի իշխանությունները կտեղավորեն հյուրանոցներում:
Դեկտեմբերի 27-ի վաղ առավոտյան կրկին ցնցումներ են գրանցվել Կատանիա քաղաքի հյուսիսում, ինչը բնակիչների մոտ խուճապ է առաջացրել: Նրանցից ոմանք գիշերը մեքենայի մեջ են անցկացրել:
Հիշեցնենք, որ օրերս Սիցիլիայում գտնվող Էթնա հրաբուխը լավա և մոխրի հսկա սյուն էր արտանետել, ինչն ուղեկցվում է սեյսմիկ բարձր ակտիվությամբ: Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, Պալերմո քաղաքից 180 կմ դեպի արևելք 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Զոհեր չկան, տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:









![]()













