Տղամարդը հարսանիքի ժամանակ սխալմամբ պոռնոգրաֆիկ ֆիլմ է միացրել

12:32 • 22.01.19

Վերջերս Reddit սոցցանցի օգտատերերից մեկը պատմել է, թե ինչպես է զուգընկերուհու ընկերներից մեկի հարսանիքի ժամանակ անհարմար իրավիճակում հայտնվել:

Տղամարդը պատրաստակամություն է հայտնել օգնելու հարսանիքի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև երաժշտության ու ճառեր արտասանելու համար տրամադրել է իր աշխատավայրի բարձրախոսները:

Ամեն ինչ լավ է ընթացել, մինչև այն պահը, երբ փեսացուն սկսել է արտասանել իր հարսանեկան ճառը:


«Իմ հեռախոսն ավտոմատ կերպով միացավ բարձրախոսին, և սկսեց հնչել հեռախոսով դիտած վերջին ձայնագրությունը: Դա նախորդ գիշեր դիտած պոռնոգրաֆիկ ֆիլմն էր: Բարձրախոսի միջից բոլորի աչքի առաջ սկսեցին ամոթալի ձայներ հնչել»,- գրել է տղամարդը:

Փեսացուն ծիծաղել է, ապա շարունակել հարսանեկան ճառը, սակայն տղամարդու զուգընկերուհին այնքան էլ դրական չի արձագանքել և սկսել է չպատասխանել նրա հաղորդագրություններին:

Գրառմանն ավելի քան 1000 մարդ է արձագանքել: Ոմանք կիսվել են սեփական ամոթալի պատմություններով, մյուսներն էլ օգտակար խորհուրդներն են տվել:


«Լինելով 34 տարեկան՝ ես մի բան եմ սովորել. ամեն անգամ պոռնոգրաֆիկ ֆիլմ դիտելուց հետո պետք է փակել դիտարկիչի պատուհանը, լրիվ այլ պատուհան բացել, ջնջել դիտարկիչի պատմությունը, տեղափոխվել այլ երկիր, վառել ու հողի մեջ թաղել հեռախոսը և փոխել սեփական ինքնությունը»,- կատակել է օգտատերերից մեկը, ոմանք էլ խորհուրդ են տվել պարզապես առերես հանդիպել զուգընկերուհու հետ և ներողություն խնդրել: