Համացանցում հայտնվել են Ջեֆ Բեզոսի դավաճանությունն «ապացուցող» լուսանկարներ

16:45 • 23.01.19

Համացանցում հրապարակվել են ամիսներ առաջ արված լուսանկարներ, որոնք ապացուցում են, որ աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը, նախքան ամուսնալուծության մասին պաշտոնապես հայտնելը կապված է եղել հաղորդավարուհի Լորեն Սանչեսի հետ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսանկարներն արվել են հոկտեմբերի 30-ին՝ Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում: Դրանցում երևում է՝ ինչպես է զույգն անկաշկանդ զրուցում ու ծիծաղում:

«Դա ամենևին էլ սովորական հանդիպման տպավորություն չէր թողնում: Նրանք անընդհատ ուշադիր մեկը մյուսի աչքերի մեջ էին նայում, սեթևեթում, իրար հպվում, իսկ հետո Բեզոսն ինչ-որ բան էր շշնջում Լորենի ականջին, նա էլ ժպիտով լսում էր»,-պատմել է ականատեսներից մեկը:

Աղբյուրը նշում է, որ զույգի հանդիպումն այդքանով չի ավարտվել: Հաջորդ օրը Սանչեսին տեսել են միլիարդատիրոջ առանձնատնից դուրս գալուց. տասը րոպե անց դուրս է եկել նաև Բեզոսը:

Դրանից միայն 3 ամիս անց գործարարը հայտարարել է, որ բաժանվում է 25 տարվա կնոջից՝ ՄքՔենզի Բեզոսից, որից ունի չորս երեխա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բեզոսը վերջին ութ ամիսը գաղտնի սիրավեպ է ունեցել ամուսնացած հեռուստահաղորդավարուհու հետ: 

National Enquirer ամսագրի տվյալներով՝ միլիարդատերը, խաբելով կնոջը, սիրուհու հետ էկզոտիկ հանգստավայրեր է մեկնել իր 65 մլն դոլարանոց մասնավոր օդանավով, նրան էրոտիկ հաղորդագրություններ ու սելֆիներ է ուղարկել:

Սակայն քաջատեղյակ աղբյուրն այլ տեղեկություն է ներկայացրել՝ նշելով, որ Ջեֆն ու ՄքՔենզին ջանք չեն խնայել ամուսնությունը պահպանելու համար, սակայն դա հնարավոր չի եղել և որ միլիարդատերը սկսել է Սանչեսի հետ հանդիպել միայն կնոջից հեռանալուց հետո:

Ներկայում Ջեֆ Բեզոսը համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը, որը, ըստ Bloomberg-ի, ունի 137,2 մլրդ դոլար: 

 

Newly released photos show Jeff Bezos and Lauren Sanchez looking loved up at a dinner in Los Angeles last year - three months before the Amazon CEO announced his divorce

The photos, which were taken on October 30, show Bezos and Sanchez staring intently to each other's eyes and laughing together during the dinner

The source said Bezos was close to Sanchez 'from the beginning, laughing and joking and whispering to her'

At one point Sanchez appeared to be laughing animatedly at something Bezos said at the table

The cople were seen stroking and brushing each other's shoulders and Sanchez even rested her hand on Bezos' knee under the table, the source claimed

It was previously reported that the pair have been dating since June, months before Sanchez separated from her Hollywood agent husband Patrick Whitesell (pictured all together in December 2016) 

 

Բեզոսը՝ նախկին կնոջ հետ

 

Bezos, 54, (pictured with his wife Mackenzie) and Sanchez, 49, have both denied cheating on their spouses since details of their romance emerged earlier this month