Amnesty International-ն Ադրբեջանն ընդգրկել է ՀԿ-ների նկատմամբ հետապնդումներ իրականացնող և իրավապաշտպաններին լռեցնող երկրների ցանկում
Միջազգային Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը նոր զեկույց է հրապարակել՝ «Օրենքներ, որոնք ստեղծվել են լռեցնելու համար. գլոբալ ճնշում քաղաքացիական հասարարակական կազմակերպությունների նկատմամբ» խորագրով:
Ինչպես հաղորդվում է կազմակերպության կայքում, զեկույցը բացահայտում է երկրների ցանկը, որոնք ահաբեկման և ճնշման մեթոդներ են կիրառում՝ կանխելու ՀԿ-ների աշխատանքը: Զեկույցում 50 երկիր է ընդգրկվել, որտեղ կիրառվում են հակա-ՀԿ-ական օրենքները:
«Շատ երկրներ, ինչպես օրինակ՝ Ադրբեջանը, Չինաստանն ու Ռուսաստանը, հավելյալ պահանջներ են սահմանել ՀԿ-ների գրանցման և հաշվետվության համար: Պահանջների չիրագործումը նշանակում է ազատազրկում, պատժամիջոց, որն իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովն անձամբ լավ գիտի, թե ինչ է», - ասվում է իրավապաշտպան կամզակերպության կայքում:
«Ես ձերբակալվել էի մարդու իրավունքների ակումբի շրջանակներում ցույցերին ակտիվ մասնակցելու համար», - ասել է Ջաֆարովը, որը տարիների ազատազրկումից հետո բանտից դուրս է եկել 2016-ին:
Ինչպես նշվում է, Ադրբեջանում և մի շարք այլ երկրներում կազմակերպությունները, որոնք համարձակվում են խոսել մարդու իրավունքների պաշտպանությունից, ենթարկվում են ահաբեկման՝ լռեցնելու նպատակով:










