Կատալոնիայի անկախացման կողմնակիցների բողոքի ցույցերի ժամանակ առնվազն 53 մարդ է տուժել

03:59 • 22.02.19

Կատալոնիայում տարածաշրջանի անկախացման կողմնակիցների կազմակերպած բողոքի ակցիաների ժամանակ առնվազն 53 մարդ է տուժել: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով կատալոնական ոստիկանության մամուլի ծառայությանն ու բուժօգնության ծառայությանը:

Գործակալության տվյալներով՝ տուժածների թվում կա իրավապահ մարմինների առնվազն 16 աշխատակից:

Նշենք, որ Կատալոնիայի անկախացման կողմնակիցների բողոքի ակցիաները սկսվել են հինգշաբթի առավոտյան: Ցուցարարները բողոքում են տարածաշրջանի անջատողական քաղաքական գործիչներից 12-ի նկատմամբ ընթացող դատական գործընթացի դեմ, որի լսումները մեկնարկել են փետրվարի 12-ին: Նրանք անվադողեր են այրում, փակում են ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհները: