Դոնալդ Թրամփ կրտսերը մեղադրել է սոցցանցերին գրաքննություն մտցնելու համար
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը հայտարարել է, որ սոցցանցերը գրաքննության են ենթարկում իրեն և պահպանողականների այլ աջակիցներին, և ընդգծել է, որ չէր պատկերացնում, թե ինչ մասշտաբների է այս ամենը հասել: Այս մասին նա գրել է իր ինստագրամյան էջում՝ կից հրապարակելով նաև լուսանկար, որը ստացել է իր հետևորդներից մեկից:
Լուսանկարում երևում է, որ Facebook ընկերությանը պատկանող Instagram սոցցանցն արգելել է հետևորդին «հավանել» Թրամփ կրտսերի հրապարակումը, որպեսզի «պաշտպանի հասարակությանը»:
«Եթե նման բան ձեզ հետ է տեղի ունենում, ես կոչ եմ անում յուրաքանչյուր դեպքի «սքրինշոթն» անել և հրապարակել այն սոցցանցերի բոլոր հարթակներում, որպեսզի մենք վերջապես կարողանանք «ջրի երես հանել» ճշմարտությունն ու վերջ դնել այս խելահեղությանը», - գրել է Թրամփ կրտսերը:









