Այս պահին մյուս խմբակցությունների հետ կապված պլաններ չկան․ Հակոբ Արշակյանը՝ ԱԺ մյուս ուժերի հետ հանդիման մասին

13:29 • 22.02.19

Քննարկել ենք նոր նախարարության ստեղծման տեսլականը, դրա զարգացումը և այն ուղղությունները, որոնք վերցրել ենք, այսինքն՝ ընդհանարապես, թե ինչու ենք մենք այդ նախարարությունը ստեղծում, ինչով է զբաղվելու և որն է դրա նպատակը։ Այսօր «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպման ավարտից հետո լրագրողներին տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։ Նրա խոսքով՝ մտահոգիչ որևէ խնդիր չկա, քանի որ զուտ աշխատանքային քննարկում է եղել։

«Աշխատանքային քննարկում էր, որտեղ ներկայացրի, թե առաջնահերթությունները, որոնք են, ինչ ձևաչափով պետք է կազմակերպվի նախարարությունը, ինչով պետք է զբաղվի։ Ինչպես գիտեք, մենք բարձր տեխնոլոգիաների ռազմարդյունաբերությունը ներկայացնում ենք մի նախարարութան մեջ։ Կապը մնալու է նոր նախարարության կազմում, քանի որ այն թվային տեխնոլոգիաների մաս է կազմում»,- ասաց նա։

Արշակյանի խոսքով՝ նախարարություն ի զուր է լինելու ապահովել և՛ ծրագրային, և´ սարքավորումների, և՛ մեքենաշինության բլոկներն ամբողջությամբ․ «Այո, համապատասխան ենթակառուցվածքներ ունենք, բայց դրանք պետք է զարգացնել, քանի որ լավ վիճակում չեն»,- շարունակեց Արշակյանը

Նախարարը վստահեցրեց, որ, թեև նախարարությունները կառուցվածքային փոփոխությունների են ենթարկվում, միևնույն է, այս պահին նախարարության որևէ ոլորտ չի տուժում՝ բոլոր հարցերն իրենց ուշադրության կենտրոնում են։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու ԱԺ մյուս խմբակցությունների հետ հանդիպում չի լինում, Հակոբ Արշակյանը նշեց, որ այս փուլում նպատակահարմար են գտել քննարկել միայն իրենց խմբակցության հետ․ «Այս պահին մյուս խմբակցությունների հետ կապված պլաններ չկան»,- ընդգծեց Արշակյանը:

 

ՀեղինակԱնի Օհանյան