Խոշոր վթար է տեղի ունեցել Լոռու մարզում. Տաշիրի 4 բնակիչ հոսպիտալացվել է. shamshyan.com
Փետրվարի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 20։30-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Տաշիրի բնակիչներ, 42-ամյա Հրայր Մուրադյանի վարած Mirsubishi IO մակնիշի 34 OV 504 համարանիշի և 48-ամյա Արմեն Ալեքսանյանի վարած Mercedes մակնիշի 35 ZA 599 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ, Տաշիր քաղաքի Լենինի փողոցի բնակիչներ, 25-ամյա Մալվինա Դավոյանը, 46-ամյա Ժասմինա Բարաբաշը, 23-ամյա Վլադիմիր Դավոյանը և 44-ամյա Վաչագան Բարաբաշը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն։










