Վենեսուելայում զինվորները կրակ են բացել բնակիչների ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներ
Վենեսուելայի Բոլիվար նահանգի Գրան Սաբանա շրջանում բախումներ են տեղի ունեցել տեղի բնակիչների և բանակայինների միջև, որի ժամանակ զինվորականները կրակ են բացել քաղաքացիների ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է El Nacional-ը, կատարվածի հետևանքով 2 մարդ մահացել է, ևս 22-ը վիրավորվել են: Նշվում է, որ բնակիչներն, իրենց հերթին, 3 զինվորի են պատանդ վերցրել:
Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ, նրանցից ոմանց վիճակը ծայրահեղ ծանր է:
Նշվում է, որ ավելի վաղ երկրում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ընդդիմության միջև՝ երկիր ժամանած հումանիտար օգնության պատճառով:










