Յուրացման համար հետախուզվող Վրաստանի քաղաքացին հայտնաբերվել է սահմանային անցակետում

11:24 • 22.02.19

Փետրվարի 21-ին, ժամը 17.40-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի 71-ամյա Յուրա Ք.-ն:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Նա 2017թ. հոկտեմբերի 26-ից հետախուզվում էր ոստիկանության Թալինի բաժնի կողմից քրեական օրենսգրքի 179 հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով: