Սևան-Դդմաշեն ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել
Փետրվարի 21-ին, ժամը 21:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևան-Դդմաշեն ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 2121» (վարորդ՝ Ա. Խ., ծնված 1995 թ.) և «Land Rover» մակնիշերի (վարորդ՝ Ա. Գ.) ավտոմեքենաները, վերջինս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ սահել դեպի ձորը. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:









