Մեքսիկայի նահանգներից մեկում մեկ օրվա մեջ 15 դի է հայտնաբերվել

10:47 • 22.02.19

Մեքսիկայի Խալիսկո նահանգի կենտրոն Գուադալախարա քաղաքում և դրա շրջակայքում մեկ օրվա մեջ 15 դի է հայտնաբերվել, գրում է РИА Новости-ն` Excelsior հարթակին հղումով:

Ամենասարսափելի բացահայտումն արվել է Տլախոմուլկո քաղաքում. այնտեղ մադկանց անդամահատված մնացորդներով լի 5 տոպրակ է հայտնաբերվել, որոնք նետված են եղել կեղտաջրի մեջ:

Հայտնի է, որ 6 ժամվա ընթացքում 10 մարդ է սպանվել, ընդ որում՝ սպանությանները կատարած անձանց չի հաջողվել ձերբակալել: Քաղաքի տարբեր մասերում հրազենից ևս 3 մարդ է զոհվել:

Խալիսկո նախանգը հայտնի է կազմակերպված հանցավորության բարձր ակտիվությամբ:

Վերջին տարիներին Մեքսիկայում բռնությունների ալիք է բարձրացել, որը հիմնականում պայմանավորված է դեպի Միացյալ Նահանգներ կոկաինի արտահանման վերահսկողության համար կարտելների միջև պայքարով:


2018թ.-ի ընթացքում երկրում ռեկորդային թվով սպանություններ են գրանցվել. Անվտանգության նախարարությունը հայտարարել է ավելի քան 33 հազարի մասին: