Պակիստանում ջրհեղեղի հետևանքով 26 մարդ է զոհվել (լուսանկարներ)

10:58 • 22.02.19

Պակիստանի կենտրոնական և հարավ-արևմտյան շրջաններում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղից 26 մարդ է զոհվել, որից 14-ը երեխաներ են, գրում է Washington Post-ը:

Բելուջիստան նահանգի բնական աղետների դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Իմրան Զաքրունը հայտնել է լրագրողներին, որ ջրհեղեղի պատճառով 450 ընտանիք է տուժել, իսկ շրջանում արտակարգ իրադրություն է հայտարարվել:

Նահանգապետի տեղակալ Շաբիր Մենգալն իր հերթին հայտնել է, որ նահանգի գյուղական տարածքներում 200 ընտանիք փրկելու գործողություն է իրականացվել: