Սամարայում կինը հանգուցյալ ամուսնու դին բերել է կառավարության շենքի մոտ (տեսանյութ)

12:32 • 22.02.19

Ռուսաստանի Դաշնության Սամարա քաղաքում կինը շրջանային կառավարության շենքի մոտ է բերել հանգուցյալ ամուսնու՝ դագաղի մեջ դրված դին:

Ինչպես նշում է tv.mk.ru-ն, նման արտառոց քայլի պատճառը եղել է այն, որ քաղաքային գերեզմանատանը տղամարդկանց խումբը թույլ չի տվել կնոջ վարձած բանվորներին հանգուցյալի համար գերեզման փորել:

Տղամարդկանց դուր չի եկել, որ կինն այդ գործի համար վարձել է «սխալ» թաղման բյուրոյի աշխատակիցների: Այս ամենի հետևանքով հանգուցյալին չի հաջողվել թաղել մինչ գերեզմանատան փակվելը:

Կատարվածից շոկի մեջ հայտնված այրին դագաղը բերել է կառավարության շենքի մոտ, քանի որ չի իմացել՝ ինչպես վարվել: