Սիրիական բանակը ոչնչացրել է «Ջեբհաթ ան-Նուսրայի» ղեկավարության կենտրոնակայանը

21:51 • 22.02.19

Սիրիական բանակը ոչնչացրել է «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ղեկավարության կենտրոնակայանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական աղբյուրին:

Ռազմարշավն իրականացվել է Համա նահանգի հյուսիսային Քաֆր ան-Նուբուդա գյուղից արևմուտք ընկած շրջանում: Սպանվել է նաև խմբավորման պարագլուխներից մեկը՝ Մուհամմադ Յուսեֆ Բասլիեն:

Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբին հաղորդվում էր «Հայաթ Թահրիր աշ-Շամ» («Ջեբհաթ ան-Նուսրայի» նոր անվանումը) խմբավորման առաջնորդի`Աբու Մուհամմադ ալ-Ջուլանիի վիրավորվելու մասին: