Օձուն գյուղում այրվում է նախկին գիշերօթիկ դպրոցի տանիքը. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

14:45 • 23.02.19

Փետրվարի 23-ին, ժամը 12:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել  Լոռու մարզի Օձուն գյուղի նախկին գիշերօթիկ դպրոցի տանիքում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Օձուն գյուղի նախկին գիշերօթիկ դպրոցի երկու հարկանի շինության տանիքը՝ մոտ 450 քմ տարածք:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: