Ստեփանավանում 82-ամյա կնոջը գտել են կախված վիճակում
Փետրվարի 22-ին, ժամը 16:51-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի տներից մեկի բնակիչը տանիքում ինքնասպանություն է գործել. դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են նշված տան բնակիչ, 82-ամյա Ֆրիդա Մուրադյանի դին` կախված վիճակում: Նրանք կնոջ դին իջեցրել են տանիքից և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:










