Օհանավան գյուղում բեռնատար ավտոմեքենա է այրվել
Փետրվարի 22-ին, ժամը 20:39-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում՝ սուպերմարկետի մոտակայքում, այրվում է բեռնատար ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:05-ին, մարվել՝ 21:54-ին:
Այրվել է «Reno» մակնիշի ավտամեքենայի (վարորդ՝ Մ. Ս.) սրահը՝ մասնակի, և սառցախցիկն` ամբողջությամբ:










