Ալժիրում բողոքի ակցիաներ են անցկացվում` երկրի 81-ամյա նախագահի պաշտոնավարման հինգերորդ ժամկետի դեմ

03:15 • 23.02.19

Ալժիրում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել` ընդդեմ երկրի 81-ամյա նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկի առաջադրման հինգերորդ ժամկետի: Այդ մասին հաղորդում է РЕН ТВ-ն` հղում անելով France-Presse գործակալությանը:

Աղբյուրի փոխնցմամբ` Ալժիրի մայրաքաղաքի փողոցներ են դուրս եկել հազարավոր ցուցարարներ: Նրանք քարեր են նետել իրավապահների ուղղությամբ, ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել:

Նշվում է, որ ակցիայի մասնակիցները փորձել են նաև ներխուժել նախագահի նստավայր:

Նշենք, որ Աբդելազիզ Բութեֆլիկը Ալժիրի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1999 թվականից: 2013-ին նա ուղեղի կաթված է ստացել և գամվել սայլակին, սակայն հիվանդությունը նրան չի խանգարել հաղթել նաև 2014-ին կայացած նախագահական ընտրություններին: