ՀՀ–ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը Երևան կժամանի հաջորդ շաբաթ

12:34 • 23.02.19

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին Երևան կժամանի հաջորդ շաբաթ, այս մասին ասվում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

«Ուրախությամբ հայտնում ենք, որ հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին կժամանի Երևան: Մանրամասների համար շարունակե՛ք հետևել մեր էջին»,– ասվում է դեսպանատան էջում զետեղված հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպանատանը էջը երեկ տեղեկացրել էր, որ Վաշինգտոնում կայացել է ՀՀ–ում ԱՄՆ նորանշանակ դեսպան  Լին  Թրեյսիի երդման արարողությունը:

«Այս շաբաթ Լին Մ. Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանի Հանրապետությունում որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան: Դեսպան Թրեյսին ԱՄՆ դիվանագիտական ծառայության ավագ կադրային դիվանագետ է և Հայաստանում ներկայացնելու է Միացյալ Նահանգների նախագահին: Անհամբեր սպասում ենք նրան Երևանում»,- նշված էր ԱՄՆ դեսպանության էջում: