30 տարեկանում մահացել է «Հոլիվուդի արքայի» թոռը՝ Քլարկ Գեյբլ Երրորդը
Տեխասում 30 տարեկան հասակում մահացել է Քլարկ Գեյբլ Երրորդը՝ ամերիկացի դերասան և 1930-40-ականների սեքս-խորհրդանիշ Ուիլյամ Քլարկ Գեյբլի թոռը: Այս մասին հաղորդում է TMZ պարբերականը՝ հղում անելով Գեյբլ ընտանիքի հայտարարությանը:
«Հոլիվուդի արքայի» թոռանը մահացած են գտել իր իսկ տանը: Նրա մահվան պատճառը ներկա պահին հայտնի չէ: Աղբյուրը նշում է, որ դերասանը նախկինում առողջության հետ կապված գանգատեր չի ունեցել:
Քլարկ Ջեյմս Գեյբլը, որն առավել հայտնի էր Քլարկ Գեյբլ Երրորդ անունով, աշխատել է հեռուստատեսությունում: Նա եղել է նաև մոդել և հեռուստահաղորդավար:










