Կարմիր խաչը 190 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Դոնեցկ և Լուգանսկ

16:36 • 23.02.19

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շինանյութերով բեռնված 9 բեռնատար է ուղարկել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններ, գրում է korrespondent.net-ը:

Հումանիտար օգնության ընդհանուր քաշը 190 տոննա է կազմում:

Հիշեցնենք, որ կազմակերպությունն անցած շաբաթ նույնպես հումանիտար օգնություն էր ուղարկել Դոնբաս:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ը հումանիտար օգնության ֆոնդ է ստեղծել Դոնբասի բնակիչների համար, որի նպատակը տարածքի՝ զինված հակամարտությունից տուժած բնակչությանն օգնություն ցուցաբերելն է: