Հրապարակվել է Պաբլո Էսկոբարի տան քանդումը պատկերող տեսանյութը
Կոլումբիայի Մեդելին քաղաքում բազմաթիվ մարդիկ, այդ թվում և նախորդ դարի ամենավտանգավոր նարկոբարոններից մեկի՝ Պաբլո Էսկոբարի զոհերից ոմանց ընտանիքի անդամները, հավաքվել էին տեսնելու, թե ինչպես է քանդվում նրա տունը:
Ինչպես գրում է BBC News-ը, «Մոնակո» անունով հայտնի տան տեղում հուշարձան է կանգնեցվելու՝ նվիրված նարկոբարոնի իշխանության տարիներին զոհ գնացած մարդկանց:
Էսկոբարը մահացել է 1993-ին՝ ոստիկանների արձակած կրակոցից:










