Ռուսաստանում վագրը հարձակվել է տղամարդու վրա

13:06 • 23.02.19

Ռուսաստանի Դաշնության Պրիմորիեի երկրամասում վագրը հարձակվել է տղամարդու վրա: Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով «Ամուրի վագր» կենտրոնի տրամադրած տեղեկությանը:

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել տայգայում՝ փետրվարի 16-ին: Հարձակման ենթարկված տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, նա վնասվածքներ ունի գլխի, դեմքի և ձեռքերի շրջանում:


Ներկայում քննվում են միջադեպի հանգամանքները:

«Կամ գիշատիչը հարձակվել է տղամարդու վրա՝ տուժածից անկախ պատճառներով, կամ տուժածն ինքն է կոնֆլիկտի մեղավոր դարձել»,- նշել է կենտրոնի ներկայացուցիչը՝ հավելելով, որ վագրերն առանց պատճառի չեն հարձակվում: