Երգչուհի Շակիրան տեսաուղերձով դիմել է Վենեսուելայի իշխանություններին (տեսանյութ)
Կոլումբիացի երգչուհի Շակիրան տեսաուղերձ է հրապարակել թվիթերյան էջում` կոչ անելով Վենեսուելայի իշխանություններին բացել սահմանը և թույլատրել մարդասիրական օգնություն տեղափոխող մեքենաների մուտքը Բոլիվարյան Հանրապետության տարածք, հաղորդում է РЕН ТВ-ն:
Տեսաուղերձում Շակիրան նշել է, որ միացել է այս նախաձեռնությանը` հանուն Վենեսուելայի ժողովրդի, որն ապրում է պետության ողջ պատմության ընթացքում ամենածանր ճգնաժամը:
«Մենք պետք է պահանջենք սահմանների բացում և մարդասիրական օգնության ընդունում: Չի կարելի թույլ տալ, որ անհատների քաղաքական շահերը բարձր լինեն ժողովրդի կարիքներից»,- ասել է երգչուհին:
Տեսաուղերձն` այստեղ:










