Ամերիկյան ռազմական ինքնաթիռը հետախուզական թռիչք է իրականացրել Ռուսաստանի օդային տարածքում (լուսանկար)
Ամերիկյան ռազմաօդային ուժերին պատկանող Boeing OC-135B ինքնաթիռը հետախուզական թռիչք է իրականացրել Ռուսաստանի օդային տարածքում, այս մասին հաղորդում է PlaneRadar մոնիթորինգային պորտալի թվիթերյան էջը:
61-2670 բորտային համարներով ռազմական ինքնաթիռը Ռուսաստանի տարածքով անցել է Բաց երկնքի մասին միջազգային պայմանագրի շրջանակում, որը թույլ է տալիս պայմանագրի անդամ երկրներին հետախուզական թռիչքներ իրականացնել միմյանց օդային տարածքներում:
Աղբյուրը ներկայացրել է լուսանկար, որում ամերիկյան ինքնաթիռն անցնում է Ռուսաստանի Չիտա քաղաքի երկնքով:











