Բրիտանական Բրիստոլում բնակելի տանը պայթյուն է որոտացել. կան տուժածներ
Մեծ Բրիտանիայի Բրիստոլ քաղաքի բնակելի տներից մեկում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն երեք մարդ, հաղորդում է The Independent-ը:
Միջադեպը տեղի է ունեցել փետրվատի 23-ի երեկոյան Հարթքլիֆ շրջանում: Փրկարարները շարունակում են աշխատանքներ, դեպքի վայրում գտնվում է հրշեջ-փրկարարական չորս հաշվարկ:
Պայթյունից հետո շենքում խոշոր հրդեհ է բռնկվել: Տան ճակատի մի մասը լուրջ վնասներ է կրել:
«Ներկա պահին միջադեպի պատճառները հայտնի չեն, հետաքննությունը շարունակվելու է ամբողջ երեկո», - հաղորդել են քաղաքի իշխանությունները՝ նշելով, որ տուժածների վիճակի մասին ոչինչ հայտնի չէ:










