Ճապոնիայի Ակիհիտո կայսրը նշում է գահակալման 30-ամյա հոբելյանը
Ճապոնիայի Ակիհիտո կայսրը մասնակցել է իր գահակալման 30-ամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր արարողությանը, որի ժամանակ ելույթ ունենալիս երկրին կոչ է արել ավելի բաց լինել արտաքին աշխարհի համար և աշխատել օտարերկրյա պետությունների հետ հարաբերությունների վերակառուցման ուղղությամբ:
«Լինելով կղզային պետություն՝ Ճապոնիան հարաբերական առավելություն է ունեցել իր սեփական եզակի մշակույթի ստեղծման գործում, սակայն աճող գլոբալիզացման ֆոնին, կարծում եմ, անհրաժեշտ է ավելի շատ բաց լինել արտաքին աշխարհի նկատմամբ, իմաստության և ներքին ուժի օգնությամբ սեփական դիրքորոշումը մշակել և ազնվորեն աշխատել այլ պետությունների հետ հարաբերություններ կառուցելու համար», - կայսեր խոսքը մեջբերում է The Japan Times-ը:
2019-ի ապրիլին Ակիհիտոն մտադիր է հրաժարվել գահից՝ այն փոխանցելով որդուն՝ Նարուհիտոյին:
Կայսր Ակիհիտոն երկրի գահին բազմել է 1989-ին: Այժմ նա 85 տարեկան է:










