Մագնիտոգորսկում դեկտեմբերին փլուզված շենքում հրդեհ է բռնկվել. տարհանվել է ավելի քան 60 մարդ

10:48 • 24.02.19

2018թ. դեկտեմբերին ՌԴ Մագնիտոգորսկ քաղաքում պայթյունի պատճառով մասամբ փլուզված բնակելի շենքում հիմա էլ հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով ավելի քան 60 բնակիչ է տարհանվել, հայտնում է lenta.ru-ն՝ արտակարգ իրավիճակների նախարարությանը հղումով:

Կրակը բռնկվել է շենքին կից առևտրի կենտրոնում, ինչից հետո այն տարածվել է:

Նշվում է, որ հրշեջներին հաջողվել է կարճ ժամանակահատվածում մարել հրդեհը, ինչի արդյունքում զոհեր և տուժածներ չկան: Ներկայում մասնագետները պարզում են կատարվածի պատճառները:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ի վաղ առավոտյան Մագնիտոգորսկի բնակելի շենքերից մեկում գազի պայթյունի հետևանքով մասնակի փլուզում էր տեղի ունեցել: Փրկարարական գործողությունը տևել էր մի քանի օր: Միջադեպի հետևանքով զոհվել էր 39 մարդ: