Ձեռքերը կորցնելուց հետո լեհ վարորդը սովորել է մեքենան վարել ոտքով և շարունակում է մրցումների մասնակցել (տեսանյութ)

21:07 • 24.02.19

Դրիֆթինգն անցյալ տասնամյակի ընթացքում դարձել է ամենաճանաչված ավտոմրցարշավներից մեկը, որտեղ ժյուրիի անդամները գնահատում են վարորդի հմտությունները, արագությունը, ոճը և այլն: Այս մրցարշավի ծագող աստղերից է լեհ Բարտեկ Օստալովսկին:

Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, նա մրցարշավներին մասնակցում է մեքենան ղեկավարելով միայն ոտքերով: Մոտոցիկլետի մասնակցությամբ վթարի հետևանքով 20 տարեկանում երկու ձեռքը կորցրած լեհ վարորդը սովորել է մեքենա վարել ոտքի օգնությամբ:

«Վթարից հետո. ես մտածեցի, որ եթե ուզում եմ շարունակել մրցումները, պետք է մի բան մտածեմ: Ես տեղեկացա Լեհաստանում բնակվող մի մարդու մասին, որը նույնպես ձեռքեր չունի, սակայն մեքենա է վարում առօրյայում: Ես հանդիպեցի նրան և սկսեցի սովորել», - պատմել է Բարտեկը:

Ստանալով միջազգային մրցարշավորդի արտոնագիր՝ նա սկսեց մրցումներին մասնակցել հատուկ ձևափոխված Nissan Skyline մոդելի մեքենայով, որն առաջին անգամ տեսել էր «Ֆորսաժ» ֆիլմի տեսարաններից մեկում: