China Airlines-ի օդաչուին Boeing 747-ի ղեկին քնած են «բռնացրել» (տեսանյութ)

12:05 • 24.02.19

China Airlines ավիաընկերության օդաչուներից մեկին տեսանկարահանել են այն ժամանակ, երբ նա թռիչքի ընթացքում քնած է եղել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 30 վայրկյան տևողությամբ տեսահոլովակի հեղինակը Boeing 747 ինքնաթիռի երկրորդ օդաչուն է:

Հատկանշական է, որ տեսանյութը հրապարակվել է անմիջապես նրանից հետո, երբ China Airlines-ի օդաչուներն ավարտել են աննախադեպ յոթօրյա գործադուլը: Հայտնի է, որ օդաչուները բողոքում էին գերծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի դեմ:

Ավիաընկերությունից հայտնել են, որ տեսանյութն արվել է նախքան գործադուլը: Նշվել է նաև, որ տեսանյութի հերոսն ավիաընկերության ամենահին աշխատողներից է ու ունի մոտ 20 տարվա աշխատանքային ստաժ:

Հայտնի է նաև, որ օդաչուն պատժվել է խցիկում քնելու համար: