Սիրիայում ականի պայթյունի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

13:27 • 24.02.19

Սիրիայում առնվազն 24 խաղաղ բնակիչ է զոհվել ավտոմեքենայի՝ ականի վրա պայթելու հետևանքով:

Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ մանրամասնելով, որ ականը դրվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների կողմից:

Միջադեպը տեղի է ունեցել Համա նահանգում:

Այլ տեղեկություն դեռևս չի հաղորդվում: