Արմավիրի մարզում ավտոմեքենա է պայթել, կա զոհ և վիրավոր. ահազանգ ԱԻՆ-ում

01:23 • 25.02.19

Փետրվարի 24-ին, ժամը 21:35-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի գլխավոր ավտոճանապարհին պայթել է ավտոմեքենա, կրակ է նկատվում, կա մեկ զոհ և մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: