Չինաստանում արծաթի ամենախոշոր հանքի մոտ ավտոբուս է վթարվել, զոհվել է 21 մարդ

10:53 • 25.02.19

Չինաստանի Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում 50 հանքափորի տեղափոխող ավտոբուսը Yinman Mining ընկերությանը պատկանող՝ երկրում արծաթի ամենախոշոր հանքավայրի տարածքում վթարի է ենթարկվել, որի հետևանքով զոհվել է 21 մարդ, 29-ը տուժել են, գրում է sfgate.com կայքը:

Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել արգելակների անսարքության պատճառով: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Դեպքի առթիվ հետաքննություն է տարվում:

Ըստ տեղական լրատվամիջոցներ՝ Yinman Mining ընկերությունը տարեկան 201 տոննա արծաթ է արդյունահանում: Հայտնի է նաև, որ Չինաստանն արծաթի արդյունահանման առումով աշխարհում երրորդ պետությունն է: