Հրդեհ Առաքելյան փողոցի տներից մեկում. այրվել են կենցաղային իրեր
Փետրվարի 25-ին, ժամը 08:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Առաքելյան փողոցի տներից մեկում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:00-ին, մարվել` 09:13-ին:
Տանը (մոտ 20 քմ) այրվել են կենցաղային իրեր: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:










