Մի քանի օր շարունակ անհետ կորած 36-ամյա Թեհմինե Մանուկյանը հայտնաբերվել է. Ոստիկանություն

12:01 • 25.02.19

Փետրվարի 23-ին՝ ժամը 22.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները Բագրատունյաց փողոցի 15 հասցեի մոտ հայտնաբերել են Թեհմինե Մանուկյանին և ներկայացրել ոստիկանության Շենգավիթի բաժին:

36-ամյա Թեհմինե Մանուկյանը, արդեն մի քանի օր է, որոնվում էր որպես անհետ կորած: