ԱՄՆ-ում բեռնատար ինքնաթիռ է վթարվել. կա 3 զոհ
ԱՄՆ-ում վթարի է ենթարկվել Boeing 767 բեռնատար ինքնաթիռը, որում 3 մարդ է եղել, բոլորն էլ զոհվել են: Այդ մասին РЕН ТВ-ի փոխանցմամբ` հայտնել են «Atlas Air» ավիաընկերությունից:
Աղբյուրի փոխանցմամբ` ավիավթարը տեղի է ունեցել Տեխասի նահանգի Անուակ բնակավայրի մոտակայքում: Օդանավը թռիչք է իրականացրել Ֆլորիդայից դեպի Տեխասի Ջորջ Բուշի անվան օդանավակայան:
ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչության տվյալներով` բեռնատար ինքնաթիռն ընկել է Տրինիտի-Բեյ ծովածոցը:
Միջադեպի պատճառներն ուսումնասիրվում են:










